Կյանք տանք տարիներին. ֆոնդհայթայթում

Կյանք տանք տարիներին. ֆոնդհայթայթում

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում եզակի, իր տեսակի մեջ առաջին մեծահասակների նորարարական ցերեկային կենտրոնը, որը գործում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի ներքո։

 

Կենտորնը ձգտում է տարեցներին մատուցել անվճար ծառայություններ՝ պահպանելով նրանց արժանապատվությունը և ինքնուրույնությունը, նպաստելով նրանց գլխուղեղի առողջությանը, մեկուսացվածության վերացմանը, նրանց զբաղմունքի, արդյունավետ ու բովանդակալից ժամանցի, ի վերջո՝ ակտիվ և առողջ երկարակեցությանն անկախ սոցիալական վիճակից։

 

Մեր առաքելությունը տարեցների կյանքի որակի բարելավումն է, նրանց արժանապատիվ, երջանիկ և ակտիվ ծերության ապահովումը։ Մեր դռները բաց են 63 տարեկան և ավել տարիքի անձանց համար. արդեն իսկ ունենք 35 այցելու, որոնք դարձել են Կենտորնի շունչն ու ուրախությունը։

 

Կենտրոնը նոր մշակույթ է բերում տարեցներին մատուցվող ծառայություններում, քանի որ գործում է նորարարական մոդելով. հիմնվում է մեծահասակների ուժեղ կողմերի ու փորձի վրա, ապահովում նպաստավոր միջավայր նրանց շարունակական կրթության, ինքնաբացահայտման ու սոցիալական նոր կապերի ստեղծման համար։

 

Դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ կենտրոնի հետագա զարգացման ու նորանոր ծրագրերի իրականացման հարցում։ Անգամ շատ փոքր նվիրատվությունը կարող է մեծ փոփոխությունների սկիզբ դառնալ:

 

Մասնակցեք մեր ֆոնդահայթայթման ծրագրին, դարձեք բարեգործական շղթայի կարևոր օղակը, իսկ մենք մեր առաքելության եւ կազմակերպչական միասնական կարողությունների շնորհիվ կերաշխավորենք ձեր նվիրատվությունների նպատակային և հնարավորինս արդյունավետ օգտագործումը:

 

 

 

 

 

ՆՎԻՐԱՏՎՈւԹՅՈւՆ ԱՆԵԼ

 

 

Մեր մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ տեղեկատվական այս բրոշյուրից։

 

 

 

 

 

 

 

1 2 3 4 5
21.07.2021 21:59 Նյութը դիտվել է՝ 530 անգամ: