Գերոնտոլոգիայի և գերիատրիայի V համառուսական միջազգային կոնգրես

Գերոնտոլոգիայի և գերիատրիայի V համառուսական միջազգային կոնգրես

Մայիսի 20-21-ը Մոսկվայում  (ՌԴ) կայացավ Գերոնտոլոգիայի և գերիատրիայի V համառուսական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում էին նաև Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի փոխնախագահ, սոցիալական ծրագրերի ղեկավար Լիլիթ Մուրադյանը։

 

Կոնգրեսի հիմնական թեմաներն էին՝

  • գերիատրիկ օգնության կազմակերպումը,
  • ծերունական ասթենիայի և գերիատրիկ այլ համախտանիշների ախտորոշման, կանխարգելման և վարման հարցերը,
  • տարեց և ծերունական հասակում քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը,
  • անկումների և կոտրվածքների կանխարգելմանն ուղղված ազգային ծրագրեր,
  • սննդաբանություն. սնուցումը տարեց հասակում,
  • ռացիոնալ ֆարմակոթերապիան գերիատրիայում,
  • երկարատև խնամք։

 

Առանձին դասախոսությունների շարք էր նվիրված նաև բուժքույրական խնամքին և սոցիալական ծառայությունների կազմակերպմանը։

 

Այցի շրջանակներում Արթուր Թորոսյանը հանդիպում ունեցավ «Գերոնտոլոգիա» գիտահետազոտական բժշկական կենտրոնի գիտական ղեկավար պրոֆ. Կիրիլ Պրոշաևի և Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Հետդիպլոմային կրթության ակադեմիայի Գերիատրիայի և հակատարիքային բժշկության ամբիոնի ղեկավար պրոֆ. Անդրեյ Իլնիցկու հետ՝  քննարկելով փորձի փոխանակման հնարավորությունները և հայ մասնագետների վերապատրաստմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

24.05.2021 16:21 Նյութը դիտվել է՝ 81 անգամ: