Հանդիպում ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հետ

Հանդիպում ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հետ

Այսօր շատ ոգևորող և հաճելի հանդիպում ունեցանք Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ։ 

 

Խոսվեց Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի և Նիդերլանդների դեսպանատան գործունեության հիմնական ուղղությունների, առաջնային կարևորություն ունեցող ոլորտների մասին, ինչպես նաև քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: 

 

Ավանդույթի համաձայն պարոն Սխերմերսին հանձնեցինք Տարեցների կրեատիվության լաբորատորիայում մեր այցելուների հետ կարված խորհրդանշական պայուսակն ու իմաստնության բուն այն մտայնությամբ, որ կարևոր որոշումներում միշտ հաշվի առնվեն նաև տարեցների հիմնահարցերը, որովհետև #ՏարեցներիԿյանքըԿարևոր է։

 

 

Հոդվածը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 

 

 

 

25.03.2021 17:31 Նյութը դիտվել է՝ 425 անգամ: