Sputnik Արմենիայի անդրադարձը Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի մասին

Տարեցների կենտրոն ասելիս շատերս պատկերացնում ենք ծանր ու ճնշող մթնոլորտով վայր։ Այնինչ Երևանում մի քանի ամիս է, ինչ գործում է լուսավոր կենտրոն, որտեղ 63+ մարդիկ հավաքվում, շփվում ու զբաղվում են երիտասարդների ու հոգեբանների հետ։ Կենտրոնի տնօրենն ու փոխտնօրենն էլ իրենց երեխաների, որոշների էլ` թոռների տարիքին են` ընդամենը 30 տարեկան։

Տարեց կանայք նստած մեկ սեղանի շուրջ փոքրիկ կարպետներ են գործում, զուգահեռ զրուցում ու պատմում իրենց այսօրվա–երեկվա–վաղվա կյանքից։ Սենյակում նստած միակ տղամարդը կատակով ասում է. «Էս տարիքին հասա, նոր եմ զգում, որ կանանց հետ փաստորեն կարելի է ընկերություն անել»։
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ–ի կենտրոնը Երևանում է, Արաբկիրում։ «Ծերանոց չէ, ճաշարան չէ ու որպես նմանատիպ կենտրոն Հայաստանում միակն է». միանգամից նախապատրաստում է ինձ կենտրոնի փոխտնօրենը` մասնագիտությամբ հոգեբան 30-ամյա Լիլիթ Մուրադյանը։ 

Եվ, իրոք, եղածս ծերանոցներից կենտրոնը տարբերվում է նախևառաջ զգայական մակարդակում։ Շինությունը, որում այն տեղակայված է, լուսավոր է, գույներով լի, թե մեկ բառով նկարագրես` «եվրոպական»։ Սենյակներում էլ խաղերից, գործվածքներից մինչև կարի մեքենաներ ու VR-սարքեր (վիրտուալ իրականության սարքեր) կան։ Տարեցներից մեկը VR-ը աչքերին, «ճամփորդում է», մեկ էլ` խաչակնքվեց։ Պարզվեց` Փարիզի Աստվածամոր (Նոտր Դամ) տաճարում է հայտնվել։ Դե իսկ ինչպե՞ս չխաչակնքվել քրիստոնեական տաճարում, թեկուզ և այն վիրտուալ լինի։
Կողքի սեղանին մի քանի կանանց հետ հոգեբանները արտ–թերապիայով են զբաղվում, պարզ ասած` ներկում–նկարում են ու քննարկում ներկած–նկարածը։ Դե իսկ կարպետագործները շարունակում են իրենց գործը` զուգահեռ խոսելով Մերգելյան ինստիտուտի (որի նախկին աշխատակիցներ կան այստեղ) ակտիվ օրերից։ Կարպետների առջև նստելուց առաջ մարզվել են, հետո էլ հիշողության խաղեր են խաղալու։
Հիմնադիր Արթուր Թորոսյանը 30 տարեկան է։ 2016-ին, ՀԿ–ն ստեղծելու պահին` ընդամենը 25 է եղել (կենտրոնը բացվել է ավելի ուշ` գործում է 2021-ի հունվարից, ու այս ընթացքում ունեցել է մոտ 30 այցելու)։

«Երկու ընկերներով ենք բացել կազմակերպությունը։ Շտապ օգնությունում էինք աշխատում, ու երևի օր չկար, որ չստանայինք զանգ, որը մեծ հաշվով առողջության հետ կապ չուներ։ Կարար ժամը 4-ին տարիքով մարդ զանգեր, գնայինք, պարզվեր, որ ինչ–որ բան է կորցրել կամ շփման կարիք ունի։ Մեզ համար պարզ դարձավ, որ նման խնդիրները պետք է այլ կերպ լուծել», – ասում է Արթուրը։
ՀԿ–ի փոխտնօրենն էլ` Լիլիթը, 2016-17 թվականներին Իտալիայում կամավորություն է արել տարեցների նմանատիպ մի կենտրոնում։
«Ես կարծրատիպերով էի գնացել Իտալիա, ասում էի` ծերանոցում չեմ աշխատելու, ինչ–որ մեկին գդալով երևի պիտի կերակրեմ, չեմ անելու։ Պարզվեց` նման բան չկա, դա կենտրոն էր, որտեղ մարդիկ գալիս էին, զբաղվում մարմնամարզությամբ, խաղերով, արտ–թերապիայով. այն ամենն, ինչ մենք ենք անում հիմա այստեղ։ Իտալիայից վերադառնալուն պես նմանատիպ կենտրոն էի փնտրում Հայաստանում, բայց ինչով հետաքրքրվում էի` տեսածիցս հեռու էր»,– պատմում է Լիլիթը։
Իսկ հետո գտավ այս ՀԿ–ն, ծանոթացավ ծրագրերին, առաջարկեց իր փորձը, միացավ աշխատանքներին։ Որոշեցին, որ «դրսի» փորձը ուղիղ չեն ներդնի, այլ առավելագույնս կհայկականացնեն։

«ԱՄՆ–ում, Եվրոպայում նմանատիպ կենտրոններում մեծ տեղ են տալիս հանգստին, մերոնք` հակառակը, շատ են ցանկանում որևէ գործով զբաղվել, տեսնել իրենց արածի արդյունքը, գործունյա են։ 84 տարեկան կին ունենք, մի վայրկյան հանգիստ չի նստում տեղը, հա մի բան ուզում է անի, եթե գործելու բան կա՝ գործի, եթե խաղ կա՝ խաղա, եթե բան էլ չկա, գոնե գնա սուրճ դնի։ Հանգստի առաջարկի դեպքում էլ պատասխանում է, որ գործ անելով է հանգստանում»,– պատմում է Լիլիթը։
Միասին աշխատելուն զուգահեռ Լիլիթն ու Արթուրը սիրահարվեցին, ապա՝ ամուսնացան։
«Գործի տեղն էլ ենք միասին, տանն էլ։ Չնայած տանն էլ է գործի թեման հիմնականում. դե նույն ուղղությամբ ենք մտածում, նույն երազանքին ենք ձգտում։ Հիմա մեր գործը նման է ձնառատ ճանապարհն առաջինը ձյունը մաքրողի աշխատանքին. դժվար է, բայց հետո վայելելու ենք արդյունքը, դրա մեջ էլ ենք գտել հաճույքը»,– ժպտալով ասում է Արթուրը։

Լիլիթն էլ հիշում է համատեղ ընկերների կատակը, թե բա` շուտ չեք սկսել սենց գործ անել, ձեր տարիքին նայե՞նք, թե՞ զբաղվածությանը։
«Բայց հետո, որ գալիս են կենտրոն ու տեսնում են ինչ ենք անում, շատ են հավանում ու չեն ուզում գնալ, սկսում են մտածել, թե իրենք ինչ կարող են անել, ինչպես օգնել»,– ասում է Լիլիթը։
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ–ի կենտրոնը ԵրևանումՀարցին, բայց իրոք` ջահելներով ինչ հետաքրքրություն են գտել տարեցների հետ աշխատանքում, Լիլիթն ասում է` բիզնես չի եղել ի սկզբանե ու շարունակում է չլինել. ծրագիրը անվճար է շահառուների համար։

«Արթուրենք բացեցին ՀԿ–ն` գաղափարի համար, չիմանալով ոչինչ գրանտների, ծրագրեր անելու ֆինանսական բաղադրիչի մասին։ Դրամաշնորհների համար շատ ենք դիմել ու ստացել` ՄԱԿ–ից սկսած վերջացրած սոցապ ու մշակույթի նախարարության ծրագրերը։ Ունենք գործընկերներ, ֆինանսավորված ծրագրեր, բայց ֆինանսական խնդիրների շատ ենք բախվում։ Մի ամիս մեր երկուսիս ամուսնական մատանիներն ենք գրավ դրել, որ տարածքի վարձը տանք, բայց վստահ ենք, որ ավելի լավ է լինելու»,– ասում է Լիլիթը։

Պատմում է, որ նման վայր աշխատեցնելու մոտիվացիան նաև ընտանեկան պատմությունից է գալիս. տատիկը դեմենցիա (ձեռքբերովի թուլամտություն-խմբ.) է ունեցել, բայց տանը չեն զբաղվել, կարծել են` դե, բան չկա, տարիքից է։
«Հիմա մտածում եմ` որքան լավ կլիներ, եթե մերոնք իրականում հասկանային ու իմանային տատիկի վիճակը, եթե նման կենտրոն լիներ, որտեղ նրա հետ հոգեբաններ կաշխատեին։ Մեր մշակույթում խոսքերով շատ են ասում` մեծերին հարգում ենք, մեծերը մեր ամեն ինչն են, բայց իրականում նմանատիպ խնդիրներ կարող են չնկատել, մտածել` տարիքից է, որ մոռացկոտ է։ Կամ լավ, մոռացավ բորշի մեջ աղ լցնել, կարող է պատահել, բայց եթե կաղամբն է մոռանում` «բորշչի» գլխավոր բաղադրիչներից մեկը, արդեն մի բան լրջորեն էն չի»,– ասում է Լիլիթը։
 
Մեր խոսելու պահին լսում եմ` ինչպես է կարպետ գործող կանանցից մեկը Շիրազից պատմում։ Չէ, Հովհաննես Շիրազի գրվածքներից չի խոսում, ոչ էլ` կենսագրությունից կամ հայտնի փաստերից։ Հենց իրենից`Շիրազից է պատմում, իր սեփական հանդիպումներից Շիրազի հետ։
«Իրենցից հետո նման բաների մասին մենք մենակ գրքերում ենք կարդալու», – մեկնաբանում է Լիլիթը ժպիտով ու այդպիսով ևս մեկ անգամ պատասխանում հարցին` ինչու է ոչ միայն կարևոր, այլև ջերմացնող ու հետաքրքիր տարեցների հետ աշխատելը։

Տարեց կանայք նստած մեկ սեղանի շուրջ փոքրիկ կարպետներ են գործում, զուգահեռ զրուցում ու պատմում իրենց այսօրվա–երեկվա–վաղվա կյանքից։ Սենյակում նստած միակ տղամարդը կատակով ասում է. «Էս տարիքին հասա, նոր եմ զգում, որ կանանց հետ փաստորեն կարելի է ընկերություն անել»։
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ–ի կենտրոնը Երևանում է, Արաբկիրում։ «Ծերանոց չէ, ճաշարան չէ ու որպես նմանատիպ կենտրոն Հայաստանում միակն է». միանգամից նախապատրաստում է ինձ կենտրոնի փոխտնօրենը` մասնագիտությամբ հոգեբան 30-ամյա Լիլիթ Մուրադյանը։
 
Եվ, իրոք, եղածս ծերանոցներից կենտրոնը տարբերվում է նախևառաջ զգայական մակարդակում։ Շինությունը, որում այն տեղակայված է, լուսավոր է, գույներով լի, թե մեկ բառով նկարագրես` «եվրոպական»։ Սենյակներում էլ խաղերից, գործվածքներից մինչև կարի մեքենաներ ու VR-սարքեր (վիրտուալ իրականության սարքեր) կան։ Տարեցներից մեկը VR-ը աչքերին, «ճամփորդում է», մեկ էլ` խաչակնքվեց։ Պարզվեց` Փարիզի Աստվածամոր (Նոտր Դամ) տաճարում է հայտնվել։ Դե իսկ ինչպե՞ս չխաչակնքվել քրիստոնեական տաճարում, թեկուզ և այն վիրտուալ լինի։
Կողքի սեղանին մի քանի կանանց հետ հոգեբանները արտ–թերապիայով են զբաղվում, պարզ ասած` ներկում–նկարում են ու քննարկում ներկած–նկարածը։ Դե իսկ կարպետագործները շարունակում են իրենց գործը` զուգահեռ խոսելով Մերգելյան ինստիտուտի (որի նախկին աշխատակիցներ կան այստեղ) ակտիվ օրերից։ Կարպետների առջև նստելուց առաջ մարզվել են, հետո էլ հիշողության խաղեր են խաղալու։
 
Աչքի է զարնում նաև այն, որ երիտասարդները շատ են կենտրոնում` հոգեբաններ, կամավորներ, հենց տնօրինությունն էլ է երիտասարդ։
Կենտրոնի ստեղծման պատմության մեջ էլ է ակտիվ դեր խաղացել երիտասարդական` նորը փնտրելու, նորը ստեղծելու, տարիներով ծանրացած խնդիրները նորովի լուծելու ջիղը։
Հիմնադիր Արթուր Թորոսյանը 30 տարեկան է։ 2016-ին, ՀԿ–ն ստեղծելու պահին` ընդամենը 25 է եղել (կենտրոնը բացվել է ավելի ուշ` գործում է 2021-ի հունվարից, ու այս ընթացքում ունեցել է մոտ 30 այցելու)։
«Երկու ընկերներով ենք բացել կազմակերպությունը։ Շտապ օգնությունում էինք աշխատում, ու երևի օր չկար, որ չստանայինք զանգ, որը մեծ հաշվով առողջության հետ կապ չուներ։ Կարար ժամը 4-ին տարիքով մարդ զանգեր, գնայինք, պարզվեր, որ ինչ–որ բան է կորցրել կամ շփման կարիք ունի։ Մեզ համար պարզ դարձավ, որ նման խնդիրները պետք է այլ կերպ լուծել», – ասում է Արթուրը։
ՀԿ–ի փոխտնօրենն էլ` Լիլիթը, 2016-17 թվականներին Իտալիայում կամավորություն է արել տարեցների նմանատիպ մի կենտրոնում։
«Ես կարծրատիպերով էի գնացել Իտալիա, ասում էի` ծերանոցում չեմ աշխատելու, ինչ–որ մեկին գդալով երևի պիտի կերակրեմ, չեմ անելու։ Պարզվեց` նման բան չկա, դա կենտրոն էր, որտեղ մարդիկ գալիս էին, զբաղվում մարմնամարզությամբ, խաղերով, արտ–թերապիայով. այն ամենն, ինչ մենք ենք անում հիմա այստեղ։ Իտալիայից վերադառնալուն պես նմանատիպ կենտրոն էի փնտրում Հայաստանում, բայց ինչով հետաքրքրվում էի` տեսածիցս հեռու էր»,– պատմում է Լիլիթը։
 
 Իսկ հետո գտավ այս ՀԿ–ն, ծանոթացավ ծրագրերին, առաջարկեց իր փորձը, միացավ աշխատանքներին։ Որոշեցին, որ «դրսի» փորձը ուղիղ չեն ներդնի, այլ առավելագույնս կհայկականացնեն։
«ԱՄՆ–ում, Եվրոպայում նմանատիպ կենտրոններում մեծ տեղ են տալիս հանգստին, մերոնք` հակառակը, շատ են ցանկանում որևէ գործով զբաղվել, տեսնել իրենց արածի արդյունքը, գործունյա են։ 84 տարեկան կին ունենք, մի վայրկյան հանգիստ չի նստում տեղը, հա մի բան ուզում է անի, եթե գործելու բան կա՝ գործի, եթե խաղ կա՝ խաղա, եթե բան էլ չկա, գոնե գնա սուրճ դնի։ Հանգստի առաջարկի դեպքում էլ պատասխանում է, որ գործ անելով է հանգստանում»,– պատմում է Լիլիթը։
Միասին աշխատելուն զուգահեռ Լիլիթն ու Արթուրը սիրահարվեցին, ապա՝ ամուսնացան։
«Գործի տեղն էլ ենք միասին, տանն էլ։ Չնայած տանն էլ է գործի թեման հիմնականում. դե նույն ուղղությամբ ենք մտածում, նույն երազանքին ենք ձգտում։ Հիմա մեր գործը նման է ձնառատ ճանապարհն առաջինը ձյունը մաքրողի աշխատանքին. դժվար է, բայց հետո վայելելու ենք արդյունքը, դրա մեջ էլ ենք գտել հաճույքը»,– ժպտալով ասում է Արթուրը։
Լիլիթն էլ հիշում է համատեղ ընկերների կատակը, թե բա` շուտ չեք սկսել սենց գործ անել, ձեր տարիքին նայե՞նք, թե՞ զբաղվածությանը։
«Բայց հետո, որ գալիս են կենտրոն ու տեսնում են ինչ ենք անում, շատ են հավանում ու չեն ուզում գնալ, սկսում են մտածել, թե իրենք ինչ կարող են անել, ինչպես օգնել»,– ասում է Լիլիթը։  
 
 Հարցին, բայց իրոք` ջահելներով ինչ հետաքրքրություն են գտել տարեցների հետ աշխատանքում, Լիլիթն ասում է` բիզնես չի եղել ի սկզբանե ու շարունակում է չլինել. ծրագիրը անվճար է շահառուների համար։
«Արթուրենք բացեցին ՀԿ–ն` գաղափարի համար, չիմանալով ոչինչ գրանտների, ծրագրեր անելու ֆինանսական բաղադրիչի մասին։ Դրամաշնորհների համար շատ ենք դիմել ու ստացել` ՄԱԿ–ից սկսած վերջացրած սոցապ ու մշակույթի նախարարության ծրագրերը։ Ունենք գործընկերներ, ֆինանսավորված ծրագրեր, բայց ֆինանսական խնդիրների շատ ենք բախվում։ Մի ամիս մեր երկուսիս ամուսնական մատանիներն ենք գրավ դրել, որ տարածքի վարձը տանք, բայց վստահ ենք, որ ավելի լավ է լինելու»,– ասում է Լիլիթը։
 Պատմում է, որ նման վայր աշխատեցնելու մոտիվացիան նաև ընտանեկան պատմությունից է գալիս. տատիկը դեմենցիա (ձեռքբերովի թուլամտություն-խմբ.) է ունեցել, բայց տանը չեն զբաղվել, կարծել են` դե, բան չկա, տարիքից է։ «Հիմա մտածում եմ` որքան լավ կլիներ, եթե մերոնք իրականում հասկանային ու իմանային տատիկի վիճակը, եթե նման կենտրոն լիներ, որտեղ նրա հետ հոգեբաններ կաշխատեին։ Մեր մշակույթում խոսքերով շատ են ասում` մեծերին հարգում ենք, մեծերը մեր ամեն ինչն են, բայց իրականում նմանատիպ խնդիրներ կարող են չնկատել, մտածել` տարիքից է, որ մոռացկոտ է։ Կամ լավ, մոռացավ բորշի մեջ աղ լցնել, կարող է պատահել, բայց եթե կաղամբն է մոռանում` «բորշչի» գլխավոր բաղադրիչներից մեկը, արդեն մի բան լրջորեն էն չի»,– ասում է Լիլիթը։
Մեր խոսելու պահին լսում եմ` ինչպես է կարպետ գործող կանանցից մեկը Շիրազից պատմում։ Չէ, Հովհաննես Շիրազի գրվածքներից չի խոսում, ոչ էլ` կենսագրությունից կամ հայտնի փաստերից։ Հենց իրենից`Շիրազից է պատմում, իր սեփական հանդիպումներից Շիրազի հետ։
«Իրենցից հետո նման բաների մասին մենք մենակ գրքերում ենք կարդալու», – մեկնաբանում է Լիլիթը ժպիտով ու այդպիսով ևս մեկ անգամ պատասխանում հարցին` ինչու է ոչ միայն կարևոր, այլև ջերմացնող ու հետաքրքիր տարեցների հետ աշխատելը։

Sputnik Արմենիա

23.08.2021 15:26 Նյութը դիտվել է՝ 64 անգամ: