Առողջ ծերության կենտրոն․ լավագույն մոդելը

Առողջ ծերության կենտրոն․ լավագույն մոդելը

Մոդելը, որի հիման վրա ձևավորվել են Բոսնիա-Հերցեգովինայում գործող առողջ ծերության կենտրոնները, ամենահաջողն է ճանաչվել:

Իրենց փորձը կիսելու, բնակչության ծերացման հարցերը քննարկելու և հաջողակ մոդելը ներկայացնելու նպատակով Նոյեմբերի 28-29 Թբիլիսիում կազմակերպվել էր երկօրյա պրակտիկ սեմինար: Ի թիվս տարածաշրջանի այլ երկրների՝ այդ եզակի հանդիպմանը մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը:

 

Սեմինարը բավականին արդյունավետ էր և խիստ արդիական։ Հնարավորություն ունեցանք ոչ միայն տեղեկանալ Բոսնիա-Հերցեգովինայում առողջ ծերացման կենտրոնի հիմնադրման և զարգացման առանձնահատկությունների մասին, այլև շփվել ու կապեր հաստատել ոլորտի իսկական փորձագետների հետ։ 

 

Շնորհակալ ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը միջոցառումը կարևորելու և տեղի ՀԿ-ների մի շարք ներկայացուցիչների մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:

s s
19.02.2020 21:54 Նյութը դիտվել է՝ 505 անգամ: