«Ճգնաժամ» հասկացությունը տարեց հասակում

«Ճգնաժամ» հասկացությունը տարեց հասակում

Տարիքային ճգնաժամը անձի զարգացման ընթացքում անցումային փուլ է, որի ժամանակ տեղի է ունենում ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններ։ Տարեց հասակում ճգնաժամը դրսևորվում է վարքի կտրուկ փոփոխություններով, տարիքային նոր դերերին հարմարվելու դժվարություններ: 

 

Հաճախ պատահում է, որ տարեց մարդկանց դեպքում դժվար է լինում հաղթահարել ճգնաժամի փուլը, քանի որ նա սկսում է գիտակցել, որ ունի նորը սկսելու համար ռեսուրսների պակաս, հասկանում է, որ կան իրավիճակներ, որոնք անհնար է փոփոխել: 

 

 

 

 

 

Տարեց հասակի ճգնաժամի հիմնական ախտանիշներն են.

 

  • Կոգնիտիվ ոլորտի խանգարում՝ ուշադրությունը, հիշողությունը, ընկալումը, խոսքը տարեց մարդկանց դեպքում դանդաղում է խոսքը, արձագանքելու կարողությունը, ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված դժվարություններ են առաջանում:
  • Միայնության հակվածություն, երբ տարեց մարդիկ ընկղմվում են սեփական մտքերի մեջ, դառնում են ավելի խոցելի և հեշտ վիրավորվող:
  • Հաղորդակցման մեծ պահանջմունք։
  • Ցածր տրամադրություն, ճնշվածություն, անհնագստություն։
  • Սոցիալական ակտիվության նվազեցում–Եթե տարեց մարդիկ նախկինում ավելի ակտիվ էին, զբաղվում էին տարբր գործունեության ձևաչափով, ապա ճգնածամի ժամանակ նրանց դեպքում, կարծես, ամեն ինչ կորցնում է իր հետաքրքրությունը և նրանց դարձնում է սոցիումում ավելի քիչ ակտիվ:
  • Քնի խանգարումներ։
  • Ուտելու խանգարումներ։
  • Աղեստամոքսային տրակտի խանգարում։
  • Մարսողական խանգարումներ։

 

Ճգնաժամի առաջացման պատճառներն են.

 

  • Կյանքի առաջնահերթությունների փոփոխություն-Երբ տարեց մարդկանց դեպքում չկա կյանքի հստակ ռիթմ, ակտիվ մտավոր և ֆիզիկական գործունեությունը փոխարինվում է անգործությամբ: 
  • Առողջության վատթարացում–տարիքին զուգընթաց մարդկանց դեպքում թուլանում է հիշողությունը, լսողությունը, կարող են ի հայտ գալ տարբեր տեսակ հիվանդություններ, ինչպիսիք են՝ Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, որոնք նույնպես ճգնաժամի առաջացման պատճառ են հանդիսանում: 
  • Ընկերական ջրջանակի նեղացում։
  • Ֆիզիկական ուժի նվազում, անօգտակարության զգացում, տարեց մարդը գիտակցում է, որ որոշ իրավիճակներոմ կախվածություն ունի շրջապատող միջավայրից: 
  • Ծնողների կորուստ, երեխաներից հեռացում/բաժանում։
  • Ֆինանսական դժվարություններ-Երբ տարեց անձը թոշակի է անցնում լիարժեք դժվարանում է սեփական կարիքները հոգալը, հետևաբար՝ ազդում է նրա հոգեվիճակի վրա:
  • Ապագայի պլանների բացակայություն։
  • Մահվան վախ։
  • Սոցիալական կարգավիճակի փոփխություն–սա հատկապես ազդում է այն մարդկանց վրա, որոնք բաձր պաշտոն են զբաղեցրել, հրաման տվողի դերում են եղել թոշակի անցնելով նրանք դժվարությամբ են հաղթահարում այս անցումային փուլը:

 

Ճգնաժամը տարեց հասակում տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է ազդում: Այն մարդիկ, որոնք ավելի ակտիվ, ինքնավստահ են, ճգնաժամը նրանց դեպքում գործնականում չի դրսևորվում, իսկ հակառակ դեպքում ճգնաժամի սրությունը ավելի է զգացվում:

 


Մի քանի խորհուրդ տարեց հասակում ճգնաժամը հաղթահարելու համար․

 

  • Սոցիալական շրջանակի ընտրություն-շրջապատե՛ք ձեզ համար հաճելի մարդկանցով, զե՛րծ մնացեք այնպիսի մարդկանց հետ շփումից, որոնք ամեն ինչ դիտարկում են բացասական տեսանկյունից:
  • Զբաղվե՛ք ձեզ համար սիրելի և հետաքրքիր զբաղմունքով, որը հնարավորություն կտա հաղթահարել դեպրեսիան և ազատվել անօգնականության զգացումից:
  • Հոգեբանորեն ճիշտ տրամադրվածություն, վերաբերմունք–կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրի կյանքում էլ կարող են լինել անհաջողություններ, և պետք չէ անընդհատ մեղադրել իքներդ ձեզ, քանի որ յուրաքանչյուր անհաջողություն տալիս է որոշակի փորձ:
  • Ինքնաիրացում–կարող եք ձեր հմտությունները ռեալիզացնել տարբեր ոլորտներում, օրինակ ՝ կամավորական աշխատանքներում: 
  • Տպավորությունների փոփոխություն – նոր տպավորություններ ստանալու ամենալավ ձևը ճամփորդությունն է:
  • Հարաբերությունների հաստատում հարազատների հետ 
  • Ֆիզիկական ակտիվություն՝ քայլ, յոգա
  • Ընթերցանություն
  • Երաժշտական թերապիա
  • Մշակութային կյանք՝ թանգարանների, ցուցահանդեսների այցելություններ

 

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

 

Աղբյուրների ցանկ՝

  1. www. teplye-besedy.ru
  2. www. Slncrb.ru

11.10.2021 14:57 Նյութը դիտվել է՝ 20 անգամ: