Գերիատրիայի 1-ին համահայկական միջազգային կոնգրես

Գերիատրիայի 1-ին համահայկական միջազգային կոնգրես

Հանուն առողջ ծերության

 

2018 թ-ի սեպտեմբերի 28-29-ը Երևանում կայացավ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA)  համատեղ կազմակերպված Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը։ 

 

Հայտնվելով ծերացող հասարակությունների շարքում՝ Հայաստանի համար խիստ կարևոր է գերիատրիայի զարգացումը և գերիատրիկ ծառայությունների ներդնումը։ Հայտնի է, որ տարեց հասակում ծերացող օրգանիզմի օրինաչափություններին համապատասխան փոխվում են նաև հիվանդությունների ընթացքն ու դրանց բուժման մոտեցումները, ի հայտ են գալիս հատուկ համախտանիշներ ու ախտանշաններ, որոնց ճիշտ մենեջմենթը կարող է էապես բարձրացնել տարեցների կյանքի որակը։  

 

Դասախոսություններով հանդես եկան ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանից հրավիրված գիտական և պրակտիկ հարուստ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ։ Ծրագրում ներառված էին այնպիսի թեմաներ, որոնց իմացությունն անկասկած կբարձրացնի մասնակից բժիշկների մասնագիտական իրատեղյակությունը, Հայաստանում գերիատրիայի խնդիրների մասին իրազեկվածության աստիճանը և կնպաստի նոր գիտելիքների յուրացմանն ի շահ տարեց հիվանդների և նրանց կյանքի որակի բարելավման։

 

Կոնգրեսի 24 փորձագետ-բանախոսների շարքում էին նաև ծերաբուժության՝ գերիատրիայի ոլորտում առաջատար մասնագետներ Մեծ Բրիտանիայից ( Սեդա Բոգոսյան Թայգ՝ Լոնդոնի Թագավորական Քոլեջից) և Ռուսաստանի Դաշնությունից (պրոֆ. Օլգա Օստրոումովա՝ Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի սրտաբան, պրոֆ. Յուլյա Կոտովսկայա՝ Զարկերակային գերճնշման ռուսական միության նախագահ, սրտաբան, Էլեն Մխիթարյան՝ Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի Նյարդաբանության լաբորատորիայի ղեկավար, նյարդաբան)։ Բացման խոսքով հանդես եկան Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը: 

 

Համաժողովը հավաստագրված էր Առողջապահության նախարարության կողմից՝ շարունակական մասնագիտական զարգացման 12 կրեդիտով։ Կոնգրեսը համախմբեց ավելի քան 250 մասնակցի (ԱԱՊ բժիշկներ, նյարդաբաններ, սրտաբաններ, օնկոլոգներ, բուժքույրեր, առողջապահության կազմակերպիչներ և այլ մասնագետներ)՝ ժամանած Հայաստանի տարբեր մարզերից։

 

Կոնգրեսի նպատակն էր՝

  • Եզակի հարթակ ստեղծել տեղի և արտասահմանից ժամանած առաջատար բժիշկների, գիտնականների, առողջապահության ոլորտում աշխատող մասնագետների և խնդրով հետաքրքրվող անձանց հաղորդակցման և փորձի փոխանակման համար։ 
  • Ներկայացնել ծերացող հասարակության մեջ գերիատրիկ բժշկության կարևոր դերը, բարձրացնել գերիատրիայի և գերոնտոլոգայի մասին իրազեկվածության աստիճանը։ 
  • Առաջնային օղակի բժիշկներին ներկայացնել համակցված հիվանդություններ ունեցող տարեց հիվանդների բուժման մոտեցումները։
  • Ծանոթացնել տարիքով պայմանավորված հիվանդությունների առանձնահատկություներին և դրանց բուժման մոտեցումներին։

 

 

ՄԵԴԻԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄԱՍԻՆ

  1.  armenia.unfpa.org Մեկնարկեց ծերաբուժության առաջին համահայկական միջազգային կոնգրեսը
  2. yerevan.today Հայաստանը՝ ծերացող երկիր. ինչպե՞ս զարգացնել ծերաբուժությունը Հայաստանում


 

AHAOPCongress0 Tsovinar Harutyunyan Zaruhi Batoyan1 Zaruhi Batoyan2 AHAOPCongress1 AHAOPCongress2 AHAOPCongress3 Seda Bogossian Lamara Manukyan Grigor Badalyan AHAOPCongressJournal Karen Meliksetyan Narek Zeynalyan AHAOPCongress4 Hovhannes Hovhannisyan AHAOPCongress5 AHAOPTakeda Tatevik Grigoryan Vahe Meliksetyan AHAOPTEAM Parounak Zelveian Nina Zubalova AHAOPGeriatricCongress AHAOPGeriatricCongress1 Inna Persoyan AHAOPGeriatricCongress2 AHAOPGeriatricCongress3 Olga Sotskaya Vrezh Shahramanyan Vrezh Shahramanyan1 Olga Ostroumova Olga Ostroumova1 Olga Ostroumova2 Yulia Kotovskaya Yulia Kotovskaya1 Yulia Kotovskaya2 Parounak Zelveian Parounak Zelveian1 Elen Mkhitaryan AHAOPGeriatrics6 AHAOPGeriatrics7 AHAOPGeriatrics8 AHAOPGeriatrics9 Samson Khachatryan Zaruhi Tavadyan Artem Stepanyan
04.04.2020 14:20 Նյութը դիտվել է՝ 468 անգամ: