Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրես

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրես

2021 թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կայացավ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրեսը՝ «Տարեցի կյանքը կարևոր է» խորագրով։ Այն արդեն դարձել է մեր երկրում տարեցների բժշկության նոր զարգացող ոլորտի կարևորագույն միջոցառումներից, որն ամեն տարի ներգրավում է ավելի ու ավելի շատ մասնակիցների և միջազգային մակարդակում ճանաչում ունեցող գիտնականների ու պրակտիկ առաջատար բժիշկների։ 

 

 

Կոնգրեսը մեկնարկեց «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանի բանախոսությամբ, որով ամփոփեց Ասոցիացիայի գործունեության հինգ տարին, և խոսեց Հայաստանում գերիատրիայի զարգացման տեսլականի և առաջիկա ծրագրերի մասին։ Խոսքը շարունակեց Ասոցիացիայի համահիմնադիր Առնո Հովհաննիսյանը, որը ներկայացրեց առհասարակ տվյալների, դրանց գրագետ հավաքագրման կարևորության և տվյալների հիման վրա տարեցներին առնչվող հարցերում գրագետ քաղաքականության մշակման մասին։ 

 

Կոնգրեսի ամբողջ ընթացքում թե՛ հեռահար, թե՛ առկա եղանակով բանախոսում էին առաջատար բժիշկներ և պրոֆեսորներ Հայաստանից, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձագետները՝ Վիտալիա Վիտտիխը՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ժողովրդագրության բաժնի ղեկավար, Տառա Կեկը՝ նյարդագիտության պրոֆեսոր, գիտնական, պրոֆեսոր Կիրիլ Պրոշաևը՝ գերիատր, պրոֆեսոր Անդրեյ Իլնիցկին՝ գերիատր, պրոֆեսոր Յուլյա Կոտովսկայան՝ Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի սրտաբան, նյարդաբան Էլեն Մխիթարյանը Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնից և այլք։ Առանձին դասախոսությունների շարք էր նվիրված նաև բուժքույրների, հոգեբանների և հենց տարեցների համար։

 

Քանի որ հոկտեմբերի 1-ին նշվում էր Տարեցների միջազգային օրը, նաև կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացված «Տարեցների ներուժը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագրի շրջանակներում ստեղծված ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։ Հիշեցնենք, որ Կոնգրեսի երկու օրերը միավորեցին շուրջ 340 մասնակցի՝ ԱԱՊ ոլորտի բժիշկների, սրտաբանների, նյարդաբանների, առողջապահության կազմակերպիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ մասնագետների։ Կոնգրեսը հավաստագրված էր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, և մասնակիցներին շնորհվեց ՇՄԶ 11 կրեդիտ։ 

 

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսն իր հաջողությամբ և մասնակիցների հետաքրքրվածությամբ ևս մեկ անգամ փաստեց, որ գերիատրիայի զարգացումը մասնագետների՝ այդ ոլորտում կրթության բացի լրացումը Հայաստանի առողջապահական համակարգում լուծելիք կարևորագույն խնդիրներից է։ 
 

Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես Գերիատրայի և գերոնտոլոգիայի երրորդ միջազգային կոնգրես
12.10.2021 12:34 Նյութը դիտվել է՝ 18 անգամ: