Հեքիաթաթերապիան տարեցների հետ աշխատանքում

Հեքիաթաթերապիան տարեցների հետ աշխատանքում

Ինչպես գիտենք տարեցների հետ աշխատանքում արտթերապիան լայնորեն կիրառվող գործունեության ձև է, որի տարատեսակներից է հեքիաթաթերապիան: Վերջինս հեքիաթների, կախարդական պատմությունների, առակների, էպոսների օգնությամբ անհատի հոգեբանական խնդիրներն ուղղելու մեթոդ է: Յուրաքանչյուր հեքիաթ ուղղված է որոշակի խնդրի լուծման` ցածր ինքնագնահատական, ինքնավստահություն, թերարժեքության զգացում, ներքին կոնֆլիկտների լուծում, վախերի կանխարգելում և ուղղում: 

 

 

 

Մեր ապագայի, ներկայի, անցյալի մասին հեքիաթներ շարադրելիս փոխաբերությունների, համեմատությունների, այլաբանությունների օգնությամբ նկարագրում ենք մեր իրական կյանքը, կարող ենք մեզ զգալ հերոսների տեղում, օրինակ՝  կարող ենք ընտրել երջանիկ, հաջողակ հերոսի, ով հաղթահարում է իր կյանքի բոլոր դժվարությունները: Հեքիաթաթերապիայի մեթոդները օգնում են զարգացնել մարդու ունակություններից շատերը. նա դառնում է ավելի ստեղծագործ, ընդլայնվում է գիտակցությունը, նրա համար ավելի հեշտ է դառնում շրջապատող աշխարհի հետ փոխգործակցությունը: Ապացուցված է, որ հեքիաթային թերապիան հիշեցնում կամ սովորեցնում է տարեցներին կենտրոնանալ ամենակարևորի վրա: Ամրապնդում է աստիճանաբար մարող հիշողությունը: 

 

 

Հեքիաթաթերապիայի հիմնական խնդիրներն են․

 

  • Սեփական անձի գիտակցումը,
  • անձի ինքնաընդունումը և սեփական արժեքի գիտակցումը, 
  • ստեղծագործական ինքնաիրացումը,
  • առաջացող հակամարտությունների լուծումը։

 

 

Հեքիաթաթերապիայի համար հեքիաթների բազմաթիվ տարբերակներ կան՝ հեղինակային, ռուսական ժողովրդական, հատուկ հոգեուղղիչ։ Այնուամենայնիվ ավելի նպատակահարմար է՝ ինքներդ հեքիաթը կազմեք: Երբ ինքդ ես հեքիաթ գրում, քո ներքին, ենթագիտակցական բոլոր խնդիրները ջրի երես են դուրս գալիս: Հեքիաթը կարող է ցույց տալ ձեզ այնպիսի խնդիրներ, որոնց մասին դուք նույնիսկ չգիտեիք: Բացի այդ, այս մեթոդը թույլ է տալիս մտածել իրենց խնդիրների և դրանց լուծման տարբեր հնարավորությունների մասին: 

 

 

Պլաստիլինից մոդելավորումը և նկարչային թերապիան առավել արդյունավետ օգտագործվում են հեքիաթային թերապիայում, քանի որ ներկերն ու պլաստիլինը արտահայտման ամենահզոր միջոցներից են: Հեքիաթը այն տարեցներին, որոնք ունեն կոգնիտիվ գործընթացների հետ կապված խանգարումներ, օգնում է, որպեսզի կարողանան իրենց տեսնել նորովի, վերադառնան նախկին դրական վիճակին:

 

 

Հեքիաթաթերապիայի նպատակն է.

 

  • Կյանքի խնդիրների լուծում:Օգնում է մարդուն տվյալ իրավիճակում մշակել վարքի մոդել: Հեքիաթներում դուք կարող եք տեսնել կոնկրետ խնդիր և այն հաղթահարելու բազմաթիվ արդյունավետ առաջարկներ: Այսպիսով՝ ընթերցողին հնարավորություն է տրվում ընտրել իր կյանքի խնդիրները լուծելու լավագույն տարբերակը:
  • Փորձի փոխանցում:Հեքիաթների միջոցով մեծերն իրենց կյանքի փորձը փոխանցում են երիտասարդ սերնդին, սովորեցնում բարոյական նորմեր ու բարություն, ցույց տալիս «ինչն է լավը և ինչը վատը»: Ի վերջո, իր սիրած պատմությունները դառնում են երեխայի կյանքում առաջին ուսուցիչները:
  • Բժշկական և հոգեբանական ուղղություն:Թերապևտիկ մեթոդը հնարավորություն է տալիս մարդուն հորինել իր հեքիաթը և այն պատմել հոգեբանին: Վերջինս կատարում է մեկնաբանումը և ընդգծում այն խնդիրները, որոնցով պետք է զբաղվել ապագայում:

Բացի այդ, հեքիաթաթերապիան գործնականում չունի տարիքային, մտավոր և հոգեֆիզիկական զարգացման սահմանափակումներ:

 

Աղբյուրների ցանկ 

  1. www. psihologiyaotnoshenij.com
  2. www. gugcsputnik.ucoz.ru
  3. www. gbugalishevo.ru

 

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

 

16.09.2021 14:47 Նյութը դիտվել է՝ 42 անգամ: