Պարտեզաթերապիայի կիրառությունը տարեցների դեպքում

Պարտեզաթերապիայի կիրառությունը տարեցների դեպքում

Պարտեզաթերապիան կամ ագրոթերապիան հոգեբանական և մասնագիտական վերականգնմանն ուղղված հատուկ ոլորտ է, որն օգտագործվում է մարդկանց կենդանի բնությանը ծանոթացնելու նպատակով: Այս թերապիան ակտիվորեն կիրառվում է տարեց մարդկանց հետ, որի ընթացքում նրանք մեծ բավականություն են ստանում: Մեթոդը թույլ է տալիս համագործակցել շրջակա միջավայրի հետ, զարգացնել բույսերի աճեցման և խնամքի հետ կապված հմտությունները: 

 

Պարտեզաթերապիան ազդում է մտավոր և շարժիչ գործառույթների վրա, նպաստում հաղորդակցմանը և սոցիալական ադապտացիային, որոնք անհրաժեշտ են տարեցներին առօրյա կյանքում: Այս տեսակի գործունեությունն ունի ընդգծված հոգեթերապևտիկ ուղղվածություն, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել վարքային և հուզական խանգարումների շտկման, հիվանդություններից հետո վերականգնման՝ որոշակի օրգան-համակարգերի պաթոլոգիա ունեցող մարդկանց հոգեհուզական վիճակը բարելավելու համար: Այն կարող է օգտագործվել սոցիալ-մշակութային գործունեության այլ տեսակների՝ երաժշտության, բիբլիոթերապիայի, լուսանկարչության, դիզայնի, հետ համատեղ:

 

Պարտեզաթերապիայի կիրառման նպատակը որոշակի դրական արդյունքների հասնելն է․  

 

  • Պահպանել հարգանք և հոգատարություն բնության նկատմամբ,
  • Հետևել բնության փոփոխությունների գործընթացներին,
  • Բույսերի խնամքի հմտությունների ձեռքբերում և պահպանում,
  • Խթանել ընկալումը, ճանաչողական գործունեությունը, 
  • Ընդլայնել և համախմբել շրջակա աշխարհի մասին գիտելիքները,
  • Զարգացնել ու կատարելագործել հիմնական շարժիչ հմտությունները,
  • Վերականգնել և զարգացնել զգայական բոլոր ուղիները,  
  • Զարգացնել ստեղծագործական ունակությունները։
  • Հոգեբանորեն և հուզականորեն վերականգնել դեպրեսիվ և այլ խանգարումների բուժումից հետո կամ դրանց ընթացքում;

 

Ծաղկաթերապիան լայնորեն կիրառվում է որպես Ալցհեյմերի հիվանդությամբ, թուլամտությամբ, մտավոր և ճանաչողական խանգարումներով և քաղցկեղով հիվանդների վերականգնողական տեխնիկա: Պարտեզաթերապիայի ժամանակ կիրառվող մեթոդներից են դիտումը, որևէ հաստատության տարածքում փոքրիկ էքսկուրսիաները, որտեղ կան այգիներ կամ բանջարանոցներ: Կարելի է պարտեզում դիտում կամ էքսկուրսիա անելիս նկարազարդումներ անել, կարդալ բանաստեղծություններ, զրուցել շրջակա միջավայրի, բնության մասին: Հիմնականում պարտեզաթերապիան իրականացվում է խմբային ձևով տարեց մարդկանց և իրենց հարազատների հետ միասին: Բույսեր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել  յուրաքանչյուր անհատի ալերգիկ ռեակցիաների առկայության մասին տեղեկությունները: 

 

Տարեց մարդիկ պարտեզաթերապիայի ժամանակ ներգրավվում են հետևյալ գործունեություններում.

 

  • Ծանոթանում են տարբեր տեսակ բույսերի և սերմերին,
  • սովորում են տարբերակել սովորական և դեկորատիվ տեսակները,
  • տնկում են բույսեր, հետևում դրանց աճին և զարգացմանը,
  • ընդգծում են դրանց հետ տեղի ունեցող բոլոր փոփոխությունները և համեմատում արդյունքները,
  • սովորում են լինել համբերատար և ուշադիր, հոգատար և աշխատասեր,
  • սովորում են ձեռքի աշխատանքներ պատրաստել բնական նյութերից, փոխանցել ստեղծված հերոսների պատկերներն ու կերպարները։

 

Խորհուրդ է տրվում այս գործունեությամբ զբաղվել հատկապես այն տարեցներին, ովքեր բաժանված են իրենց հարազատներից, հետևաբար՝ երբ կարիք է լինում հոգ տանել ինչ-որ մեկի մասին, կարելի խնամել բույսերը, քանի որ այս ամենը թույլ է տալիս ստանալ լրացուցիչ դրական հույզեր: 
Կենդանի բնության հետ փոխազդեցությունը խթանում է մտավոր, ճանաչողական գործընթացները, նվազեցնում անհանգստությունը և բարելավում տրամադրությունը: Այն հնարավորություն է տալիս տարեցներին զարգացնել հիշողությունը և ուշադրությունը: Պարտեզաթերապիան տարեցների համար սթրեսից, անտարբերությունից և վատ տրամադրությունից ազատվելու լավագույն միջոցն է: 

 

Աղբյուրների ցանկ․ 

  1. О. И. Дорогина, Ю. В. Лебедева, Л. В. Токарская, Е. В. Хлыстова – ГЕРОНТОПСИХОЛОГИЯ 2020
  2. www. pansionatspb.ru
  3. www. kcson38.ru

 

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

02.09.2021 15:44 Նյութը դիտվել է՝ 80 անգամ: