Գիտական սեմինար Սալոնիկում, Հունաստան

img

Նոյեմբերի 22-23-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական գերիատրիկ բժշկության միության (EuGMS) 2020 թվականի միջազգային կոնգրեսին նախորդող երկրորդ սեմինարը «Երկարատև խնամքի կարիք ունեցող գերիատրիկ պացիենտը. համայնքից ինստիտուտ և հակառակը» թեմայով:

 

EuGMS-ի և Գերիատրիկ բժշկության հունական կոնսորցիումի հրավերով հանդիպմանը մասնակցում էր նաև Արթուր Թորոսյանը, ով նաև EuGMS-ի կառավարման խորհրդի անդամ է: 

 

Միջազգային կլոր-սեղան քննարկման ընթացքում խոսվեց ինտեգրված խնամքի ներդրման մարտահրավերների մասին, ինչպես նաև անդրադարձ եղավ Բալկանյան երկրներում գերիատրիկ մոտեցումները պոլիկլինիկաներում խթանելու ուղիների մասին։ 

 

Փորձի փոխանակման անփոխարինելի միջավայր էր, քանի որ նշված երկրներում գերիատրիան նույնպես նոր է զարգանում։ Ալբանիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի և Թուրքիայի պատվիրակները ներկայացրին իրենց երկրի փորձը, գերիատրիկ բժշկության գծով բակալավրի և հետբուհական կրթության ներկայիս վիճակը, տարեցների նախավիրահատական ռիսկերի գնահատումը և գերիատրիկ համախտանիշներ ունեցող 80-նն անց անձանց ֆունկցիոնալ ստատուսի գնահատումը։ 

 

Օգտագործելով հրաշալի հնարավորությունը՝ մեր Ասոցիացիայի ներկայացուցիչներն ուսումնական այցով եղան նաև Աթենքում՝ ուսումնասիրելու տեղի ցերեկային կենտրոններից մեկի և Ալցհեյմերի հիվանդություն ունեցող տարեցների կենտրոնի փորձը։ 

 

482
09/12/2019 15:15:05

Կարդացեք նաև

Հիշողության վատացումը և հեռուստացույցը

Երկարատև հեռուստացույց նայելը վատացնում է տարեցների հիշողությունը...

Սեռական կյանքը 50-ից հետո. տարիքը լուրջ գործոն չէ

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն...

Ինչպե՞ս պետք է սնվեն 50-ն անց կանայք

Դաշտանադադարի շրջանում կինն ավելի արագ է գիրանում, քանի որ մկանային զանգվածն սկսում է փոխարինվել...

© 2020 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo