Գերիատրիայի II միջազգային կոնգրես

img

ՀԱՐԳԵԼԻ՛ ԿՈԼԵԳԱՆԵՐ,

մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն իսկ սկսել ենք ԳԵՐԻԱՏՐԻԱՅԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ կազմակերպման աշխատանքները։
Այն կայանալու է տարեցների միջազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում («Արարատ» սրահ)։

Այս տարվա կարգախոսն է՝ «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ կյանքին»։

Սպասվում է գիտական հագեցած օր՝ հետաքրքիր, բժշկության տարբեր ոլորտներին առնչվող զեկույցներով։

Կոնգրեսը հրաշալի հնարավորություն կընձեռի փորձի փոխանակման, նոր համագործակցությունների սկզբի, ինչպես նաև արտերկրից ժամանած պրոֆեսորների և առաջատար մասնագետների հետ շփման համար։

Դասախոսությունների թեմաներն ու ժամանակացույցը կհրապարակվեն շուտով, իսկ մասնակցությունը հիմնված կլինի անհատական հրավիրատոմսերի և տվյալ բուժհաստատությանն ուղարկված պաշտոնական հրավերի վրա։

ԿՈՆԳՐԵՍԸ ՆՎԻՐՎՈւՄ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈւՐ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԱՅՐԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ։

Անհամբեր սպասում ենք բոլորիս համար կարևոր այդ իրադարձությանը։

Հրապարակել
48
5/11/2019 9:02:04 AM
© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo